Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ՀՀ ԱԳ նախարարի հետ

Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ՀՀ ԱԳ նախարարի հետ
03.12.2020 | 22:35

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի բանակցություններ կանցկացնի իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը:

«Հայաստանի ԱԳ նախարարը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում», - հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ «մեր երկրների ԱԳ նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ կապերի ամբողջ շրջանակը»: «Հատուկ ուշադրություն է դարձվելու նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության իրագործմանը՝ շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակմանը տարածաշրջանում, այդ թվում՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու այցից հետո նոյեմբերի 21-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում», - ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ